Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեթեթ պնդումներ են». Էդվարդ Նալբանդյանը՝ Ալիեւին

Մայիս 30,2017 15:45

ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նալբանդյանն այդ դիտարկումը, ինչպես նաեւ՝ հայտարարությունները, թե, օրինակ, Ադրբեջանը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության երկիր է, անհեթեթ պնդումներ է որակում:

«Լավ գիտենք, որ հիմնախնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների վրա, որոնք մեկ ամբողջություն են»,-նկատեց ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշեց, որ մոտ տասը օրից սպասվում է եռանախագահների այց ՀՀ եւ Ստեփանակերտ:

Ինչ վերաբերում է առաջիկայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը, Նալբանդյանի խոսքով՝ հայկական կողմն այդ հարցում մշտապես պատրաստակամ է:

Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031