Որեւէ մեկին չեմ պատրաստվում միանալ կյանքում՝ դժոխք ստեղծելու համար: Այսպես արձագանքեց ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հարցին, թե արդյո՞ք հնարավոր է միանա Զարուհի Փոստանջյանին եւ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնի, ինչպես հայտարարել էր Զ. Փոստանջյանը. «Ես գալիս եմ աշխատելու, համագործակցելու, ճիշտը դա է, պետք է խնդիրները օրենքի սահմաններում բարձրաձայնել, դրանց լուծումը պահանջել եւ վերահսկել քաղաքապետի գործունեությունը: Չեմ ուզում ոչ մի տեղ դժոխք»:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ ինքը լուրջ դասեր է քաղել իր 4 տարվա պրակտիկայից եւ պատրաստվում է դրանք կիրառել նաեւ եկող ավագանու կազմում. « Բոլորը պետք է աշխատեն, դա մի քիչ լավ չէր «Բարեւ Երեւան»-ի ներսում, բայց երբ բոլորը աշխատեն եւ հետեւողական գնան իրենց բարձրաձայնած խնդրի ուղղությամբ, վստահ եմ՝ ահագին բան կփոխվի»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ