Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանին որոշեց համայնքի բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել

Մայիս 30,2017 15:31

Երեւանի ավագանին այսօր որոշեց համայնքի բյուջեում փոփոխություններ կատարել:

Ըստ այդմ, ավագանին որոշեց Երեւան համայնքի բյուջեի եկամուտների գումարն ավելացնել 59,9 միլիոն դրամով, եւ նույնքան էլ ավելացնել ծախսերը:

Նախագծում բյուջեում կատարված փոփոխությունը պայմանավորված է որոշ ծրագրերով: Նախագծում նշված է, որ բյուջեում վերաբաշխումն ու փոփոխությունները կառավարության համապատասխան որոշման համաձայն է. «Ինչի արդյունքում պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների ֆինանսավորման գծով Երեւան քաղաքի 2017 թվականի բյուջեին նախատեսված հատկացումներն ավելացել են ընդհանուր 59,9 միլիոն դրամով»: Հատկացումներն ավելացել են ըստ հետեւյալ ծրագրերի՝

1-ին՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման 3-րդ ծրագրի գումարները նվազեցնել 57 միլիոն դրամով:

2-րդ՝ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման 3-րդ ծրագրի գումարները նվազեցնել 57 միլիոն դրամով:

3-րդ՝ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Երեւանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի գումարները նվազեցնել 228 միլիոն դրամով:

4-րդ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Երեւանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրի գումարները նվազեցնել 228 միլիոն դրամով:

5-րդ՝ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի գումարներն ավելացնել 560 միլիոն դրամով:

6-րդ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագրի գումարներն ավելացնել 70 միլիոն դրամով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031