Լրահոս
Օրվա լրահոսը

Զատիկյանի սպանության պատվիրատուի համար դատախազը պահանջեց 15 տարվա ազատազրկում

Մայիս 30,2017 15:27

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատական նիստը:

Մեղադրող դատախազն այսօր ներկայացրեց իր մեղադրական ճառը՝ պահանջելով Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:

Մեղադրողի ճառից հետո միջնորդություն ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գեւորգյանը՝ պահանջելով նույն հոդվածով նախատեսված առավելագույն պատիժ:

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 20-ը: Հաջորդ նիստին պաշտպանական ճառով հանդես կգա Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:

Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփան Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել, պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031