Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք քաղաքականության մեջ մի քիչ ավելի փորձ ձեռք բերեմ». Ալիկ Սարգսյանը՝ լրագրողներին (Տեսանյութ)

Մայիս 30,2017 15:01

Այսօր լրագրողների հետ զրույցում նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը վստահեցրեց, որ Արտաշատում ընտրությունները այնքան լարված չեն եղել, որքան տպավորություն է ստեղծվել մամուլից. «Զուտ կենցաղային հարաբերությունների ճշտում է եղել, որը լուրջ հետեւանքներ չունեցավ: Բոլոր մարզերում դա եղել է, իզուր եք Արտաշատին դա վերագրում: Արտաշատում ընտրությունները անցան խաղաղ՝ փոխհարգանքի ֆոնի վրա»:

Դիտարկմանը, որ արդյունքները ամեն դեպքում չգոհացրին՝ նա պատասխանեց. «Չեմ կարծում չգոհացրին, ՀՀԿ-ն մարզում հաղթանակ է տարել: Որպես կուսակցության կառույցի ղեկավար՝ կատարված աշխատանքից գոհ եմ: Թե որ թեկնածուն ինչքան ձայն տարավ՝ դա էլ հարց է, ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, որի մասին հիմա կցանկանայի չմեկնաբանել»:

Հարցին՝ ՀՀԿ-ի ներսում, ասում են, թիմեր կան, որոնք իրար մեջ պայքար են տանում՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ «միգուցե եղել է պայքար, բայց ընտրության ձեւը, ոճը, բնույթը այնպիսին էր, որ նույն կուսակցության ներսում մի քանի թեկնածուներ կարծես պայքարեցին ձայների համար եւ տպավորություն էր, որ պայքարում են միմյանց դեմ»:

Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ում պառակտում չկա: Խոսելով կառավարության կազմի մասին՝ Ալիկ Սարգսյանն ասաց, որ բավականին հաջողություններ է գրանցել այս կառավարությունը:

Հարցին՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ 2018-ից հետո՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ հիմա այդպիսի ենթադրություններ անեմ: Թույլ տվեք, որ քաղաքականության մեջ մի քիչ ավելի փորձ ձեռք բերեմ»:

Նա ասաց, որ օրենսդիրում չի աշխատել, ԱԺ-ն նոր ոլորտ է իր համար, բայց վստահեցրեց՝ լուռ պատգամավորներից չի լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031