Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծառուկյանի ընկերը կես մլն դոլար է ծախսել, Ծառուկյանը նրա աղջկան բերում է ԱԺ. Իվետա Տոնոյանը պարզաբանում է (Տեսանյութ)

Մայիս 30,2017 14:09

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ «Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ կարգին է, որեւէ տարաձայնություն չկա. «Որեւէ խնդիր չկա, սա քաղաքական պայմանավորվածություն է, քաղաքական գործընթաց է եւ որեւէ մոլորության մասին խոսք լինել չի կարող»:

Հայտնի է, որ Արտյոմ Ծառուկյանը մանդատը վայր է դրել եւ նույն ընտրատարածքից ընտրված հաջորդ պատգամավորը, որին հասնում է այդ մանդատը, Գեւորգ Պետրոսյանն է: Հարցին՝ Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ մամուլում հրապարակում կա, որ նա Արման Վարդանյանի թիմից է եւ խնդիրներ կան, հիմա նա մանդատ ստանալո՞ւ է, թե՞ ոչ: Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Գեւորգ Պետրոսյանի հետ կապված որեւէ խնդիր չկա «Ծառուկյան» դաշինքում: Որքան ես տեղյակ եմ, կարծեմ նրան նախորդող թեկնածուն եւս ինքնաբացարկ է ներկայացրել: Ընդամենը 1-2 ժամ է մնացել, սպասենք»:

Հարցին՝ Խաչիկ Մանուկյանին փոխարինողը Գագիկ Ծառուկյանի ընկերոջ դուստրն է, նաեւ Ծառուկյանի օգնականը, արդյոք Ծառուկյանն ընկերոջ համար ուժի զոռո՞վ չի վերցրել մանդատը Խաչիկ Մանուկյանից՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ Նորա Առուստամյանը, որը փոխարինելու է նրան, ռեյտինգային թեկնածու է եղել եւ մոտ 5000 ձայն է ստացել: Նորա Առուստամյանի՝ խորհրդարանում հայտնվելու հարցը քննարկվել է խմբակցությունում՝ ղեկավարի գլխավորությամբ: Որեւէ այլ հարթության մեջ չեմ տեղափոխում այս հարցը»:

Լրագրողները ճշտեցին՝ ճի՞շտ է, որ Նորա Առուստամյանի հայրը կես մլն դոլար է ծախսել ընտրությունների համար, դա է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը պնդել է, որ հենց նա լինի ԱԺ-ում՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ես նման մանրամասների չեմ տիրապետում՝ կոնկրետ թվերի բարձրաձայնման հետ կապված: Կուսակցության եւ թեկնածուների ծախսած գումարները օրենքով սահմանված կարգով ներկայացվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031