Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից շատերը հնդկական սերիալների սիրահարներ են: Նրանք հատկապես տարված են «Շանթով» ցուցադրվող «Մերժվածը» հեռուստասերիալով: Ֆիլմաշարը, ինչպես նրանք են ասում, դիտում են օրը երկու անգամ՝ կրկնություններն էլ հետը:
Բայց այս նախասիրության մասին չէ որ պիտի գրեմ: Այլ նրանց մի խնդրանքի, որը փոխանցել էին նաեւ իրենց հետ տեսակցության եկած փաստաբաններից մի քանիսին:
Նրանք խնդրում են տեսակցության ժամերը լինեն օրվա ցանկացած ժամին, բայց ոչ նշյալ ֆիլմի ցուցադրման, կրկնության ժամերին:
Ի դեպ, մի քանի փաստաբան, որոնց նրանք իրենց խնդրանքը հայտնել էին, հաստատեցին կալանավորների ասածի մասին:
«Սաղ Նուբարաշենը Տապասիա է քրֆում, մեկ էլ թեժ պահին, որ չեն ասում՝արի, փաստաբանդ քեզ է սպասում, ոնց որ բութ գործիքով գլխիդ տան»,-հեռախոսազրույցի ժամանակ ասում է կալանավորներից մեկը:
Ռ.Մ.