Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների պաշպանության ցանց». ի՞նչ չափորոշիչների հիման վրա է Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրել նմանատիպ միջոցառման արտոնություն տրամադրելու վերաբերյալ

Մայիս 30,2017 14:01

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Հարգելի՛ պրն Մարգարյան,

Ս.թ. մայիսի 24-ին հրապարակվել էր տեղեկատվություն առ այն, որ Երևանի քաղաքապետարանը արտոնել էր «Չումբո» նախաձեռնող խմբին 40.000 դպրոցականների համար պարային միջոցառում կազմակերպել:
Երեխաների պաշտպանության ցանցը ողջունում է երեխաների համար ժամանցային բարեգործական միջոցառումների կազմակերպումը, սակայն միևնույն ժամանակ կարևորում է նման լայնածավալ միջոցառումների իրականացման ընթացքում երեխայի անվտանգության նվազագույն պահանջների ապահովումը:

Վերոգրյալ տեսանյութից պարզ է դառնում, որ մի շարք էական հանգամանքներ հաշվի չեն առնվել Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու ժամանակ:
Մասնավորապես,

• Երեխաների անվտանգությունը չի ապահովվել պատշաճ ձևով: Մեծ թվով երեխաներ միաժամանակ գտնվել են մեկ հաստատությունում, որտեղ չի եղել պատշաճ օդափոխություն, ապահովված չեն եղել համապատասխան անվտանգության միջոցներ (օր. շտապ օգնության մեքենա, համապատասխան թվով ոստիկաններ և այլն): Տեսանյութում նշվում է նաև, որ երեխաներին չի տրամադրվել ջուր:
• Միջոցառման մասնակցությունը, ըստ որոշ ծնողների, կրել է պարտադիր բնույթ, ինչը համարում ենք անընդունելի: Ժամանցային միջոցառումներին մասնակցությունը չի կարող պարտադրվել դպրոցների վարչակազմի կողմից:
• Միջոցառման բովանդակային մասը մասնակից երեխաների ոչ բոլոր տարիքային խմբերի համար է մշակված եղել:
Խնդրում ենք տեղեկացնել, թե ի՞նչ չափորոշիչների հիման վրա է Երևանի քաղաքապետարանը որոշում կայացրել նմանատիպ միջոցառման արտոնություն տրամադրելու վերաբերյալ և ինչպիսի՞ վերահսկողություն է իրականացվել:
Մտահոգված լինելով երեխաների անվտանգության հարցերով՝ կոչ ենք անում երեխաների մասնակցությամբ միջոցառումների իրականացման թույլտվություն տրամադրելիս հավաստիանալ, որ ապահովված են երեխաների անվտանգության նվազագույն պահանջները, երեխաների մասնակցությունը կամավոր է և միջոցառումը նպաստում է երեխայի զարգացմանը:

Հարգանքով՝
«Երեխաների պաշպանության ցանց» ԻԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031