Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյանը ինքնաբացարկ է ներկայացրել. Ովքեր մանդատ կստանան Խաչիկ Մանուկյանի, Ղարագյոզյանի եւ Ծառուկյանի փոխարեն

Մայիս 30,2017 13:57

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Խաչիկ Մանուկյանի, Հարություն Ղարագյոզյանի եւ Արտյոմ Ծառուկյանի մանդատները ովքեր են վերցնելու՝ այս հարցին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը ի պատասխան հորդորեց սպասել, մինչեւ ժամը 3-ին ԿԸՀ-ն կհրապարակի:

Նա ասաց, որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ Լյովա Խաչատրյանը, որն ընդգրկված էր Խաչիկ Մանուկյանի ընտրատարածքում: «Ցուցակում նրան հաջորդում է Նորա Առուստամյանը, իսկ Հարություն Ղարագյոզյանի ընտրատարածքում նրան հաջորդում է Կարեն Առաքելյանը: Նա եւս ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Նրան հաջորդում է Հակոբ Նազարյանը»:

Ինչ վերաբերում է  Գեւորգ Պետրոսյանին, Իվետա Տոնոյանն ասաց, որ նրա մասին որեւէ տեղեկատվություն չունի՝ վերցնելու է մանդատը, թե՞ ոչ:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում քննադատում էր կառավարության գործունեությունը, շուտով կառավարության ծրագիրն է քննարկվելու, ինչպե՞ս եք քվեարկելու այդ ծրագրին, քննադատությունը պահպանվո՞ւմ է՝ նա պատասխանեց. «Պարոն Ծառուկյանի բոլոր դիտարկումները եղել են կշռադատված, հիմնավորված, տնտեսական լուրջ հենք ունեցող, որը պարոն Ծառուկյանը ներկայացրել է: Բնականաբար, տնտեսագետների խումբ է գործել այս առումով: Որեւէ բան նախապես չեմ կարող ասել, երբ կլինի քննարկում՝ կասենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031