Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ավագանին քաղաքացիներին բնակարաններ «նվիրեց», փողոց վերանվանեց

Մայիս 30,2017 13:36

Այսօր Երեւանի ավագանու դեռեւս նախորդ կազմով վերջին նիստն էր, որի ժամանակ ավագանին որոշեց համայնքին պատկանող բնակարաններ օտարել քաղաքացիներին, հուշատախտակ տեղադրել, մի քանի հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխել:

Ավագանու որոշմամբ այսօր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանին տրամադրվեց Շինարարների փողոցի 15 շենքի 96.5 քմ մակերեսով բնակարանն՝ անհատույց սեփականության իրավունքով:

Մեկ այլ բնակարան էլ տրամադրվեց, ինչպես որոշման նախագծում է գրված՝ արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, 2-րդ խմբի հաշմանդամ Կարեն Բաղդասարյանին:

Եվս 3 քաղաքացիների բնակարաններ տրամադրվեցին, նաեւ 3 քաղաքացիների էլ տրամադրվեցին բնակելի տներ՝ հողամասերով՝ անհատույց օգտագործման սեփականության իրավունքով:

Երեւանի ավագանու այսօրվա մեկ այլ որոշմամբ էլ Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի՝ h. 65 եւ հ. 56 տնատիրություններից մինչեւ հ. 152 եւ հ. 175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը վերանվանվեց Նորքի փողոց:

Ավագանու որոշմամբ թույլատրվեց Նալբանդյան փողոց հ. 9 հասցեում փակցնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031