Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մշակույթը գեղցիության մակարդակի իջեցրած այնպիսի դեմքեր են վաստակավոր արտիստի կոչում ստացել, որ Ամյանը դրանց կողքին պարզապես Մուսլիմ Մագոմաեւ է. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 30,2017 13:32

Ռաբիս երգիչ Ռազմիկ Ամյանին վաստակավոր արտիստի կոչում տալը բոլորովին այլ արձագանք ստացավ։ Այս դեպքում էլ քննադատությունը ոչ թե քաղաքական, այլ՝ բացառապես մշակութային, հոգեւոր, բարոյական աստառ ուներ։

Բայց այս դեպքում էլ պետք չէ այդքան ծանր տանել Ռազմիկ Ամյանին վաստակավորի կոչում տալու փաստը։ Ուղղակի պետք է հիշել, որ մինչ նա մեր մշակույթը գեղցիության մակարդակի իջեցրած այնպիսի դեմքեր են վաստակավոր արտիստի կոչում ստացել, որ Ամյանը դրանց կողքին պարզապես Մուսլիմ Մագոմաեւ է։ Եթե Թաթուլին են վաստակավոր արտիստ տվել, դրանից հետո Ամյանն էլ կստանա, Վլեն էլ, Բղդոն էլ ու նմանատիպ այլ «հանճարներ»։

Թեթեւ տանենք, քանի որ կոչումները, պարգեւները մեզ մոտ վաղուց արժեզրկվել են։ Դրանցով պարգեւատրում են ոչ թե ամենա-ամենա-ամենաարժանիներին, այլ՝ նրանց, ում այդ պահին հարմար են գտնում։ Կամ՝ ճիշտ քաղաքական դիրքորոշում է ունեցել։ Կամ՝ պարզապես մարդ է, էլի, թող ունենա։ Համ էլ, որ ստանա, ավելի կակուղ կլինի իշխանությունների հանդեպ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031