Բացատրելով, թե ինչու է Արցախի պաշտպանության բանակը որոշել սահմանային իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել ոչ թե ամեն օր, այլ շաբաթը մեկ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ասել է. «ՊՆ ունեցած տեղեկատվությունը՝ որքա՞ն կրակեցիե, ո՞ր ուղղությունից եւ ինչպե՞ս, պարունակում է որոշակի գաղտնիություն»։
«ՉԻ» – Գաղտնիության, իհարկե, պարունակում է, բայց ո՞ւմ համար։ Հաստատ՝ ոչ ադրբեջանցիների։ Հակառակ դեպքում կստացվեր, որ նրանք կրակում են, բայց իրենք էլ չգիտեն՝ ինչո՞վ են կրակում, ի՞նչ ուղղությամբ եւ քանի՞ փամփուշտ։
Ու եթե նրանք, օրինակ, գնդակոծում են Մարտակերտը, ու մերոնք հաղորդում են այդ մասին, նրանք ասում են՝ «հա՛, փաստորեն չենք սխալվել, մենք էլ մտածում էինք՝ կարող ա՞ սխալմամբ Եվլասխի վրա ենք կրակել»։
Մի խոսքով՝ այդ տեղեկությունները որոշակի գաղտնիություն պարունակում են, բայց՝ միայն մեզ համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում