Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում և կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ. Վադիմ Դուբնով. «168 ժամ»

Մայիս 30,2017 12:48

Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների մասին զրուցել ենք Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան, քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ։

Ռուսաստանը որոշել է ՀԱՊԿ գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, զենք մատակարարել։ Դա կարո՞ղ է ազդել տարածաշրջանում իրադրության կամ ուժերի հավասարակշռության վրա։

– Ես չեմ կարծում, որ դա որևէ լուրջ փոփոխություն կբերի ուժերի բալանսի առումով, որովհետև Հայաստանին ցանկացած տեսակի սպառազինության մատակարարումը համաձայնեցվում և կոորդինացվում է Ադրբեջանին զենքի մատակարարումների հետ։

Մոսկվան կշարունակի զինել երկու կողմին էլ։ Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկվան միջնորդ է, դա շատ երկիմաստ է և դրամատիկ։ Բայց դա կշարունակվի, որովհետև բոլոր կողմերը դրանում, այսպես թե այնպես, հետաքրքրված են։ Մոսկվայի դրդապատճառները հասկանալի են, Ադրբեջանն իր փողերի դիմաց ստանում է բավականին ժամանակակից սպառազինություն, իսկ Երևանը՝ ոչ այնքան մեծ, ռուսական փողերի դիմաց ստանում է գուցե ոչ այնքան ժամանակակից, բայց բավարար քանակով զենք։

– Որոշ փորձագետներ, այդ թվում՝ ռուսական, կարծում են, որ ստեղծված իրավիճակում խաղաղություն հաստատելու միակ արդյունավետ միջոցն Ադրբեջանի քաղաքականությանը ռազմական պատասխանն է, քանի որ ագրեսորի հետ բանակցություններ վարելն անիմաստ է։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

– Ես կարծում եմ, որ ուժային պատասխանի, այն ծավալով, որ հիմա կա, երկու կողմն էլ միմյանց արժանացնում են։ Երկու կողմն էլ ձեռնարկում են «անհանգստացնող հրաձգություն», և այս պահին քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր կողմն ունի իր դերակատարությունը՝ Ադրբեջանը ռազմականապես ակտիվ է, Երևանը՝ ռազմականապես պասիվ, որը ոչ միշտ է ադեկվատ արտահայտվում շփման գծում, յուրաքանչյուր կողմն ապրում է իր ռազմական առօրյայով։ Ես կարծում եմ, որ և՛ մեկը, և՛ մյուս կողմը

բավականին ակտիվ են այդ «անհանգստացնող հրաձգության» մեջ, թեև Ադրբեջանն իրեն բաժին հասած դերի պատճառով մի քիչ ավելի ակտիվ է։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031