Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտական քննությունների թեստերը կլինեն նոր եւ չեն կրկնի նախորդ կիսամյակում կիրառվածները. «Հայկական ժամանակ»

Մայիս 30,2017 12:30
qnnutyunner

Առաջիկա օրերին անցկացվելիք ավարտական քննությունների ժամանակ արդյոք նոր թեստե՞ր են լինելու, թե՞ աշակերտներին առաջարկվելու են այն նույն թեստերը, որոնք արդեն իսկ կիրառվել են նախորդ կիսամյակի վերջում կազմակերպված քննությունների ժամանակ՝ դրանց բովանդակությանը հասանելի դարձնելով ավելի ուշ քննություն հանձնող շրջանավարտներին։

Հիշեցնենք, որ եզրագծին մոտեցող ուսումնական տարում ավարտական քննությունները կազմակերպվեցին այլ սկզբունքով. 12-րդ դասարանցիներին իրավունք տրվեց ավարտական քննությունները, ցանկության դեպքում, հանձնել դեկտեմբերին՝ նախորդ կիսամյակի ավարտին, եթե սովորողը չէր ունենալու տվյալ առարկայից միասնական քննություն հանձնելու անհրաժեշտություն՝ բուհ ընդունվելու համար։

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը հարցին պատասխանելով՝ ասաց, որ ավարտական քննությունների թեստերը կլինեն նոր եւ չեն կրկնի նախորդ կիսամյակում կիրառվածները։ «Նոր քննական շրջանում կլինեն նոր թեստեր։ Բնականաբար, այդ թեստերը պատրաստված կլինեն ավարտական քննության համար՝ պահպանելով համարժեքության սկզբունքը։ Այսինքն՝ կլինեն մոտավորապես նույն բարդության, նույն տեսակների, նույն, այսպես ասենք, խնդիրների մակարդակի, բայց դրանք կլինեն լրիվ տարբեր առաջադրանքներից եւ տարբեր թեստեր»,- նշեց նա։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031