Մայիսի 30-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անաստաս Միկոյան 124/1 հասցեում գտնվող գազալցակայանում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ ԱԻՆ
Լուսանկարը` արխիվային