Լրահոս
Օրվա լրահոսը

Դագաղ կա, օրինակ, 4 հազար դոլար արժե՝ կախված պատվիրատուի հնարավորություններից ու ցանկությունից. «Հրապարակ»

Մայիս 30,2017 12:11

Սգո ծառայություն մատուցող ընկերության ներկայացուցչից փորձեցինք ճշտել, թե մոտավորապես որքան արժեն թաղման նվազագույն ծախսերը։ «Կատաֆալկան, դագաղը, ձեւավորումն ու նկարը միասին մեզ մոտ 75 հազար դրամից է սկսվում,- ասում է ընկերության աշխատակիցը՝ հավելելով։- Դե, դագաղ կա, օրինակ, 4 հազար դոլար արժե՝ կախված պատվիրատուի հնարավորություններից ու ցանկությունից»։

Հայտնի է, որ թաղման ծեսի կարեւոր մասը հոգեհացի արարողությունն է։ Փորձեցինք ճշտել նաեւ դրա գները։ Ընկերության աշխատակցի խոսքով՝ հոգեհացի համար գները սկսվում են 3000-3500 ՀՀ դրամից՝ մեկ անձի համար։ Եթե մասնակիցների թիվը լինի, օրինակ, 50 հոգի, «200 հազար դրամով թաղման ծախսերից կպրծնեն՝ ներառյալ կատաֆալկան, դագաղը, նկարը, սգո սրահը, հոգեհացի արարողությունը»։

Սակայն դրանով ծախսերը չեն ավարտվում։ Ծաղկեպսակներ, քահանա, գերեզմանի համար տարածք, հետո էլ գերեզմանի կառուցում։

Ծաղկի սրահի աշխատակից Քրիստինայի խոսքով՝ ծաղկեպսակներն իրենց մոտ սկսվում են 30 հազար դրամից։ Սակայն մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հնարավոր է գնել ծաղկեպսակներ նաեւ ավելի մատչելի գնով, օրինակ՝ 15 հազար դրամով, խանութներ էլ կան, որտեղ գներն աստղաբաշխական են:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031