Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եվրասիական դատապարտվածությունը. «Ժամանակ»

Մայիս 30,2017 11:51

Եվրասիականության մոլի ջատագովներն ավելի շատ քննադատում են Հայաստանի տեղի չունեցած եվրոասոցացումը, քան խոսում են այն առավելությունների մասին, որոնք ունի ԵՏՄ-ն: Նրանց սիրած փաստարկներից մեկն այն է, թե` տեսեք ինչ կոռուպցիա ու թշվառություն է եվրոասոցացված Մոլդովայում: Որ այս երկրում կառավարման որակն այն չէ, թերևս երկու կարծիք լինել չի կարող: Սակայն, եթե Մոլդովայի ենթադրյալ եվրասիականացումը բերելու է կոռուպցիոն համակարգի «կայունացման», ապա Եվրոպայի ուշադիր հայացքը ստիպում է, որ այդ երկրում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ կոնկրետ քայլեր արվեն: Օրինակ, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմությունը շարունակ մեղադրում էր Տարոն Մարգարյանին` հանրային միջոցների հաշվին հարստանալու համար:

Սա, ըստ էության, կոռուպցիոն մեղադրանք է, բայց այն անհետևանք, անարձագանք մնաց` թեև պնդումներ անողների շարքերում էին նաև խորհրդարանի պատգամավորներ: Մոլդովայում նման հայտարարություններն անհետևանք չեն մնում և մի քանի օր առաջ կոռուպցիոն գործունեություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է Քիշնևի քաղաքապետ Դորին Կիրտոակեն: Այսինքն, եթե եվրասիականացված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին միայն խոսում են, լավագույն դեպքում` ինչ-որ նոր կառույցներ են մոգոնում, ապա եվրաասոցացված Մոլդովայում կոնկրետ գործողություններ են կատարվում: Հիմա էլ ասում են, թե Կոռուպցիայի կանխարգելման ստեղծվելիք հանձնաժողովի մասին նախագիծը հիմք է դնում ունենալու մի մարմին, որը կունենա շատ ավելի լայն լիազորություններ, քան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ունի: Գուցե, դժվար է վիճել, մանավանդ, նոր հանձնաժողովն ունենալու է ինքնուրույն բյուջե և ձևավորվելու է խորհրդարանի կողմից: Մյուս կողմից` գործող խորհրդարանը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է ու դժվար է պատկերացնել, որ մարդկանց քվեները «գնող» պատգամավորները նոր հանձնաժողովում կնշանակեն հինգ «հրեշտակների», ովքեր կդառնան կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդանիշներ:

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031