Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտառոց կարող ա էն լինի, որ սալյուտը ներսից տանք». Սամվել Ալեքսանյանը՝ դստեր հարսանիքի մասին

Մայիս 30,2017 11:44

Հունիսի 3-ին տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքը: Մամուլն արդեն քննարկում է այն, որ Ալեքսանյանը բազմաթիվ երգիչ-երգչուհիներ է հրավիրել արտերկրից ու այնպիսի նորամուծություններ է անելու, որ դստեր հարսանիքի մասին աշխարհը խոսի:

Այսօր մենք պարոն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ նորամուծությունների մասին է խոսքը, ինչ է լինելու Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքին: Նա պատասխանեց. «Ազիզ ջան, սովորական, համեստի մեջ հարսանիք ա, սաղ մեր հայ երգիչներն են: Արտերկրից ընկերներ եկել են, գալիս են, գալու են, բայց էդ ի՞նչ կապ ունի, արտերկրից երգիչ, թամադա, ոչ մի բան չի գալու, սաղ ներսից են: Ես էդ փողը տալու եմ Երեւանի հայ երգիչներին, որ մեր փողը դուրս չգա մեր երկրից: Հայ մեր երգիչներն են երգելու, Ռուսաստանից ոչ մի երգիչ չկա»:

Մեր հարցին՝ ինչ-որ բան արտառոց բան պատրաստո՞ւմ եք այդ հարսանիքին, որ ամբողջ աշխարհը թնդա՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Արտառոց կարող ա էն լինի, որ սալյուտը ներսից տանք, դրսից չտանք»:

Մենք փեսացուի հետ կապված մի քանի հարց ուղղեցինք, ճի՞շտ է, որ «Մայա Սեմյա»-ի տնօրենի որդին է՝ պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Մայա Սեմյայի չէ, իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»:

Հարցին՝ փեսացուն ձեր սրտո՞վ է՝ Ալեքսանյանը պատասխանեց, որ այո, շատ լավ տղա է, արժանի է իր դստերը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031