Ավարտվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը:
Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով ս.թ. մայիսի 18-ից մայիսի 29-ը դիմել են հետևյալ անձինք`
Վլադիմիր Հակոբի Օհանյանը՝ ծնված 1959թ.,
Դավիթ Վարդանի Ամալյանը՝ ծնված 1974թ.,
Ռուզաննա Հակոբի Առաքելյանը՝ ծնված 1959թ.,
Վահագն Սամվելի Թորոսյանը՝ ծնված 1972թ.,
Վահե Սամվելի Դավթյանը՝ ծնված 1986թ.,
Անժելա Բաբկենի Ավագյանը՝ ծնված 1971թ.,
Տիգրան Մնացականի Պետրոսյանցը՝ ծնված 1951թ.:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին: