Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական խնձորի պատճառով Բագրատաշենի մաքսակետում ովքե՞ր են աշխատանքից ազատվել

Մայիս 29,2017 22:44

Մայիսի 25-ին մաքսային ծառայության ինտերնետային կայքի միջոցով մաքսային ծառայությանը գրավոր հարցում ենք արել, թե վերջին շրջանում Բագրատաշենի մաքսակետում կադրային ի՞նչ փոփոխություններ են կատարվել:

Նույն օրը երեկոյան էլեկտրոնային փոստի միջոցով ստացել ենք պատասխան, ուր ՀՀ մաքսային ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգը մեզ շնորհակալություն է հայտնել դիմումի համար, տեղեկացրել, որ մեր դիմումը փոխանցվել է  ՊԵԿ լրատվական բաժին:

Պատասխանում նշվել է, որ պատասխանի վերաբերյալ  կտեղեկանանք մեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեի եւ հեռախոսահամարի միջոցով: 4 օր է անցել, սակայն պատասխան չենք ստացել,ուստի հրապարակում ենք Բագրատաշենի մաքսակետում կատարված կադրային փոփոխությունների մասին մեր ունեցած տեղեկատվությունը:

Ըստ դրա՝ ադրբեջանական խնձորների Հայաստան ապօրինի ներկրման հետ կապված Բագրատաշենի մաքսակետ պետ Սողոմ Մելիքսեթյանից զատ, աշխատանքից ազատվել են նույն մաքսակետի զննման բաժնի պետը եւ մաքսակետում աշխատող, Ազգային անվտանգության ծառայության մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցը:

Նրանց փոխարեն նոր կադրեր են նշանակվել: Բագրատաշենի մաքսակետի նոր պետի ազգանունը Հարությունյան է:

Տեղեկություններ կան, որ Բագրատաշենի մաքսակետի հին եւ նոր աշխատողները միմյանց լավ են վերաբերել, միասին քեֆ  արել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031