Մայիսի 29-ին Ազգային օպերային թատրոնում կայացավ «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան, որին ներկա էր նաեւ Շառլ Ազնավուրը: Ժողովուրդը մի քանի րոպե հոտնկայս ծափահարում էր նրան:
Ներկայացումը բեմադրել է ճանաչված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, պարի միջոցով փորձ է արվել բացահայտել Շառլ Ազնավուրի արվեստի հավերժական եւ համամարդկային բնույթը:
Ռուդոլֆ Խառատյանի բնորոշմամբ, Ազնավուրը ճեղքել է ժամանակը: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող Գարեգին Բաբելյանը, որ մարմնավորել էր Ժան Շառլին, նշեց, որ պատրաստվել են շուրջ երկու ամիս, սակայն աշխատել են բավականին քրտնաջան:
Նա ասաց, որ ներկայացմանը վերաբերվել են մեծ պատասխանատվությամբ, եւ հուսով են, որ իրենց անակնկալը շանսոնյեին դուր գա:
Ներկայացումից հետո, որ ստեղծված էր Ազնավուրի 12 երգերի հիման վրա, շանսոնյեն երկար ժամանակ չէր կարողանում դուրս գալ դահլիճից, որովհետեւ դռների մոտ խմբված ժողովուրդը ուզում էր մոտիկից տեսնել իր կուռքին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարզապէս սքանչելի – ամէն տեսակէտով-ապրին ամէն անոնք որ նման հպարտութիւն կը պատճառեն ողջ հայութեան – Պէտք է գուրգուրալ ԱԶՆԱՒՈՒՐ ԵՐԵՒՈՅԹԻՆ վրայ; Աստուծոյ նուէրն է հայութեան, մտերիմ տարիներ անցուցեր ենք միասին երբ անդրանիկ զաւակը աշակերտս էր մեր Փարիզի գիշերօթիկ վարժարանին մէջ,այնքան պարզ էր այդ հսկան,Փաթրիկի ընկերներուն հետ հօր մը նման մտերիմ,շատ շատ յիշատակներ ունիմ,կարծեմ ատենը եկած է որ գրի առնեմ,դեռ յիշողութիւնս պայծառ է , ինքնաբուխ և ծայր ստիճան մարդկային է ,երբեք պէտք չէ վշտանալ իր դիտողութիւններէն ,խորապէս հայրենասէր և հաւատացեալ է,վայ եթէ առանց աղօթքի սեղան նստէինք,,,