Թբիլիսիում անցկացվեց լողի Վրաստանի պատանիների բաց առաջնությունը, որին Հայաստանը մասնակցեց մինչեւ 14 տարեկան 16 լողորդներով:
Այս տարիքային խմբի Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորված թիմի անդամները գերազանց մրցելույթներ ունեցան՝ նվաճելով խաղարկված մեդալների հավաքածուների առյուծի բաժինը՝ ընդհանուր առմամբ նվաճելով 32 ոսկե, 10-ական արծաթե եւ բրոնզե մեդալ:
Առանձնապես հաջող են հանդես եկել եւ վեցական ոսկե մեդալ նվաճել են Միխայիլ Շահնազարովը եւ Տարոն Սքիզասը: Եվա Կարապետյանը նվաճել է 5 ոսկե եւ 1 արծաթե, Լուսինե Վասիլյանը՝ 3 ոսկե, 2 արծաթե, Սյուզաննա Գրիգորյանը՝3 ոսկե եւ 1 արծաթե մեդալ:
Վերջին երկու տարում Հայաստանի լողորդները մշտապես բարձրացնում են վարպետությունը եւ սկսել են մրցանակային տեղեր զբաղեցնել միջազգային մրցաշարերում: Դա հնարավոր է դարձել Լողի հայկական դաշնության (նախագահ՝ Հովսեփ Մեսրոպյան) աշխատանքի՝ լողորդների համար մարզումային պայմաններ եւ ավելի հաճախակի ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու շնորհիվ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ