Իսպանիայում անցկացված «Գրան Պրի» մրցաշարում ջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյան եղբայրները, մասնակցելով 10 մետր աշտարակից սինքրոն ցատկ մրցաձեւին՝ զբաղեցրին երկրորդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ մեր ջրացատկորդներն առայժմ աշտարակից սինքրոն ցատկերով մարզվելու հնարավորություն չունեն եւ միայն մրցավայրերում են այդպիսի ցատկերը հղկելու հնարավորություն ունենում: Բացի դա, Ազատը մրցավայր մեկնել էր վնասվածքով:
Հիմա եղբայրները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ