Վաղը Մինսկի մարզապալատում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 18-րդ անհատական առաջնությունը: Մասնակցելու հայտ ներկայացրել է 398 շախմատիստ: Նրանք 11 տուրում շվեյցարական մրցակարգով որոշելու են ոչ միայն չեմպիոնին, այլեւ այն 22 լավագույներին, որոնց աշխարհի գավաթի մասնակցության ուղեգիր կշնորհվի:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու 19 շախմատիստով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sportpalace.bu-ի