Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցները չեն դատարկվել, աշակերտների թիվն է պակասել». Ռուզաննա Մուրադյան. (Տեսանյութ)

Մայիս 29,2017 21:00

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ դպրոցների օպտիմալացումը պետք է դրական ընկալել՝ համարելով այն արդյունավետացում:

Aravot.am-ի հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ գյուղական դպրոցների օպտիմալացումը կբերի գյուղերի դատարկմանը, արտագաղթի նոր պատճառ կդառնա, տիկին Մուրադյանը  պատասխանեց. «Այս առաջարկի հետ կապված, ի սկզբանե պետք է սկսվեր քաղաքային դպրոցներից, ես էլ եմ այն կարծիքին, որ յուրաքանչյուր գյուղ պետք է ապրի իր դպրոցով»:

Օպտիմալացման վտանգի տակ են հատկապես այն դպրոցները, որտեղ աշակերտների ընդհանուր թիվը երեսունի կարգի է, տիկին Մուրադյանից հետաքրքրվեցինք՝ ընդունո՞ւմ է ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքները, թե այս ռեժիմի օրոք արտագաղթի ցուցանիշը կտրուկ աճել է ու այդ պատկերը երեւում է  հենց դպրոցներում:

«Ամեն ինչ կարող ենք կապել արտագաղթի հետ, բայց վերջին տարիներին ծնելիության համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում…»,- պատասխանեց տիկին Մուրադյանը:

Մեր ճշտող հարցին՝ ինչո՞ւ են դատարկվել դպրոցները, ո՞ւր են աշակերտները, տիկին Մուրադյանը պատասխանեց. «Դպրոցները չեն դատարկվել, աշակերտների թիվը պակասել է, ժամանակի ընթացքում եղել է  խնդիր…»:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարին հանձնարարեց` 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝  տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031