Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյանն առաջարկում է «Ազատ դեմոկրատներին» բարձրացնել իրենց բարոյական մակարդակը

Մայիս 29,2017 20:43

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի կարծիքով, վերջին խորհրդարանական ընտրություններին ժողովուրդը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն ուղարկեց քաղաքական աղբանոց:

Նա այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Ազատ դեմոկրատներին» կառաջարկեր, որ բարձրացնեն իրենց կրթական ու բարոյական մակարդակը. «Վերանայեին իրենց աշխատաոճն ու ծրագրերը, որպեսզի եթե պատրաստվում են, այնուամենայնիվ, մնալ քաղաքական ասպարեզում, թեեւ կարծում եմ՝ դրանից հետո ավելորդ կլինի, այդ մնալը մյուս անգամ նույնպես չարժանանար ժողովրդի զրոյական գնահատականին ու արհամարհանքին»:

Ըստ մեր զրուցակցի. «Ազատ դեմոկրատներ» կոչվածը ժողովրդից իր գնահատականը ստացավ այս ընտրություններին: Այդ գնահատականը զրոյական գնահատականն է, կարծում եմ՝ դրանից հետո իրեն քիչ թե շատ հարգող քաղաքական ուժը պետք է վերանայեր իր կարծիքն իր իսկ մասին…Ժողովուրդը նրանց չգնահատեց, ժողովուրդը նրանց անտեսեց, նշեց, որ նրանք ընդհանրապես անպետք են ու ուղարկեց քաղաքական աղբանոց»:

Անդրադառնալով «Ազատ դեմոկրատների» նախկին փոխնախագահ Անուշ Սեդրակյանի գնահատականին, թե «Այժմ խորհրդարանում մնացել են հին՝ սովետական КГБ-ի ներկայացուցիչները, որոնք առերեւույթ այդքան էլ զվարճալի չեն, բայց իրականում կատարելու են իրենց սեւ գործը՝ լինի դա քվեարկություն, թե քարոզչություն: Այդ հին բանակը՝ Բաբուխանյանի, Գեղամյանի տեսքով, խորհրդարանի համար շատ ավելի վտանգավոր է, քան իրենց ոչ ադեկվատ հայտարարություններով հայտնի գործարարները»: Հայկ  Բաբուխանյանն ասաց՝ կա մարդկանց կատեգորիա, որոնց կարծիքն իրեն բացարձակապես չի հետաքրքրում. «Հակառակ դեպքում կարելի էր այդ անձին զրպարտության համար պատասխանատվության ենթարկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Անուշ Սեդրակյանը շատ ճիշտ գնահատական է տվել: Եթե ժողովուրդը ընտրելու լիներ, Բաբուխանյանը քաղաքական աղբանոցից ավելի վատ տեղում կհայտնվեր:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031