Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով կան զոհեր, ավելի քան 40 մարդ դիմել է բժշկական օգնության: Այս մասին Twitter-ի իր էջում գրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Փոթորկի հետևանքով կան զոհեր, ավելի քան 40 մարդ դիմել է բժշկական օգնության: Ցավակցությունս եմ հայտնում զոհվածների մերձավորներին ու հարազատներին»,- գրել է նա:
Քաղաքապետը նաև նշել է, որ փոթորկի հետևանքով մի քանի հարյուր ծառ տապալվել է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները աղետի հետևանքները չեզոքացնելու համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Разрушительный ураган повалил несколько сотен деревьев. Принимаем необходимые меры по ликвидации последствий стихии
— Сергей Собянин (@MosSobyanin) May 29, 2017