Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգերը` ֆեյսբուքի մասին. «Գործ ունենք միջազգային խարդախի հետ». (Տեսանյութ)

Մայիս 29,2017 19:07

«Ֆեյսբուքը Հայաստանում 700 հազար էջ է արգելափակել»,-այս մասին այսօր «Հայացք» ակումբում ասաց բլոգեր Արման Թումասյանը: Նրա ներկայացմամբ՝ Ֆեյսբուքը ամիս 10-ին, Թումասյանի խոսքերով ասած՝ վառել է 700 հազար լայք: Այսինքն, ըստ բլոգերի, նրանք 30-35 միլիոն են ծախսել, Ֆեյսբուքից գնել են լայքեր՝ տարբեր հարթակների համար, իսկ ֆեյսբուքն այն վերջերս զրոյացրել է, եւ ինչպես ասացին բլոգերները, իրենց ներդրումը զրոյացրել են, նրանք ստիպված են նորից լայքեր գնել. «Ֆեյսբուքը տասնյակ հազարներով հարթակներ է ոչնչացնում եւ որեւէ պատասխան չի տալիս»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ Թումասյանի.«Մենք գործ ունենք միջազգային խարդախի հետ՝ ֆեյսբուքը շատ բարձր գնով վաճառում է Հայաստանի բլոգերներին բիզնեսի լայքեր, բլոգերները ստեղծում եմ հարթակներ՝ բիզնեսը վաճառելու համար, դրանից որոշ ժամանակ անց, ֆեյսբուքը վառում է հարթակները՝ հնարավորություն տալով նորից ստեղծել այդ հարթակները, յուրաքանչյուր լայքը՝ 40-50 դրամ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ բլոգեր եւ խմբագիր Կարեն Թումանյանն էլ ասաց, որ վերջերս հայաստանյան ֆեյսբուքյան հարթությունը սկսել է խիստ տարբերվել այլ զարգացած երկրների հարթությունից. «Մենք Ֆեյսբուքի համար դառնում ենք թիրախավորված, դառնում ենք փորձարարական ճագար, ինչ փորձություն ուզում են անել՝ մեզ վրա են անում: Արդյունքում միլիոնավոր դոլարների տուժվում են բլոգերները»:

Բլոգերները նամակ են գրել կառավարությանը: «Մենք խնդրում ենք, որ դիվանագիտական խողովակներով ներազդեն ֆեյսբուքի հիմնադրի՝ Ցուկերբերգի հիմնարկի վրա»,-ասաց Թումանյանը: Նրա ներկայացմամբ՝ նմանատիպ խնդիրներ եղել են Լեհաստանում եւ որոշ այլ երկրներում էլ. «Այս երկրները ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կարողացել են այս հարցը լուծել: Հիմա կասեք՝ ինչո՞ւ ԱՄՆ դեսպանատուն, Ֆեյսբուքը գործում է ԱՄՆ դեսպանատան ազդցության տակ: Գաղտնիք չէ, ֆրանսիական «Ֆիգարոն» էլ գրել էր՝ եթե ուզում ես ֆեյսբուքի հետ խնդիր չունենալ, լավ եղիր ԱՄՆ դեսպանատան հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից էլ՝ բլոգեր Տարոն Չախոյանն ասաց, որ ի տարբերություն այլ երկրների բլոգերների ու օգտատերերի, Ֆեյսբուքի հայաստանյան օգտատերերին եւ բլոգերներին, Ֆեյսբուքի վարչական կազմը ծագած խնդիրների վերաբերյալ որեւէ պատասխան չի տալիս:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031