2017 թ. մայիսի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ն. Օհանյանի, սկսվեց 2015թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի զորամասերից մեկում ինքնասպանություն գործած Գևորգ Խաչատրյանի գործի քննությունը:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ 2015թ. նոյեմբերի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ոսկանյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի երկրորդ մասով, 375 հոդվածի առաջին մասով, 360 հոդվածի երկրորդ մասով), ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Քալաշյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի առաջին մասով, 375 հոդվածի առաջին մասով), ինչպես նաև ժամկետային զինծառայող Հարություն Մուրադյանին (ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով, 364.1 հոդվածի առաջին մասով՝ երկու դրվագով և 359 հոդվածի երրորդ մասով):
Դատական նիստին մասնակցում էին ամբաստանյալ Հ. Մուրադյանը, Մ. Ոսկանյանը, վերջիններիս պաշտպան Կ. Բարսեղյանը, ամբաստանյալ Հ. Քալաշյանը և նրա պաշտպան Ռ. Ղազարյանը, մեղադրող Ս. Խաչատրյանը, տուժողի իրավահաջորդ Հ. Ավետիսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանը, ինչպես նաև տուժողներ Հ. Հայրապետյանը և Ա. Անտոնյանը: Դատական նիստին ներկայացել էին նաև դատակոչված վկաները:
Նախագահող դատավորը հայտնեց, որ ամբաստանյալ Հ. Մուրադյանի պաշտպան Ս. Սաֆարյանի ու ամբաստանյալ Մ. Ոսկանյանի կողմից հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճելու մասին միջնորդություններ են ներկայացվել:
Մանրամասներն` այստեղ