Չելյաբինսկում ՎԱԶ մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են անհետ կորած համարվող տղամարդու և նրա երկու տարեկան որդու մարմինները: Անշունչ մարմինները գտել են տեղի բնակիչները: Հաղորդվում է, որ զոհը Հայաստանի քաղաքացի էր:
Ինչպես գրում է chelyabinsk.74.ru պորտալը, տղամարդը երեխայի հետ կորել էր մայիսի մեկին: Հաջորդ օրը երեխայի մայրը դիմել էր ոստիկանություն, սակայն որոնումներն արդյունք չէին տվել: Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «երկու անձի սպանություն» հոդվածով, իսկ կիրակի Շահումյան փողոցի բնակիչները հայտնաբերել էին երկու անշունչ մարմինները:
Քաղաքացիների մոտ կասկածներ են առաջացել, քանի որ նկատել են, որ մեքենան երկար ժամանակ նույն տեղում է կանգնած, իսկ հետո տարածքում նեխահոտ է տարածվել:
«Ապակիները մգեցված էին, ուստի ներսը չէր երևում: Տղամարդու և երեխայի փտող մարմինները ընկած են եղել մեքենայի հետևի նստարանին: Նախնական տվյալներով՝ բռնի ուժով մահվան հետքեր չեն հայտնաբերվել: Դատական բժիշկների խոսքով՝ նրանք այնտեղ մնացել են առնվազն 3 շաբաթ»,- ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Միտրոխինը:
Հայտնի է, որ 48-ամյա տղամարդը չարաշահել է թմրանյութերը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ