Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գրանցված առաջընթացը հիշատակվեց ՄԱԿ-ի բանաձևում

Մայիս 29,2017 16:55

Մայիսի 22-ից 26-ը Վիեննայում կայացավ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 26-րդ նստաշրջանը, որին մասնակցեց նաև ՀՀ պատվիրակությունը՝ Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանի գլխավորությամբ:

Հանդիպման օրակարգը ներառում էր ահաբեկչության, անօրինական միգրացիային, կոռուպցիային, մարդկանց թրաֆիկինգին, կիբեռհանցավորությանը և հանցավորության այլ տեսակներին՝ անդամ պետությունների կողմից Կայուն զարգացման նպատակների կատարման ընթացքին վերաբերող խնդիրներ:

Օրակարգի հրատապությամբ պայմանավորված՝ Հանձնաժողովի նստաշրջանին մասնակցեցին և ելույթ ունեցան աննախադեպ մեծ թվով պատվիրակներ ՄԱԿ-ի անդամ պետություններից, ոչ կառավարական կազմակերպություններից և քաղաքացիական հասարակությունից:

ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովն ընդունեց մի շարք բանաձևեր, որոնցից մեկում հատուկ դրվատանքի արժանացավ Հայաստանը՝ որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի ուղղահայաց փոխանցումը վերացած աշխարհի ընդամենը չորս երկրներից մեկը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031