Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի կանոնադրության համաձայն՝ այն կարող է օգտագործվել ՌԴ-ի եւ ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում, բայց դա չի նշանակում, թե ռազմակայանն անմիջական մասնակցություն է ունենալու, օրինակ, Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում: Այս մասին ՊՆ նախաձեռնած ռազմական լրագրության դասընթացի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը:
«Այսինքն, Ռուսաստանը Գյումրիի ռազմակայանից զորքը չի հանի-տանի Սիրիա… »,-ասաց նա:
Նաեւ հայտնեց, որ Սիրիայում ռուս զինծառայողների կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներում հայ սակրավորներին ներգրավելու առնչությամբ քննարկումներ են ընթանում. «Դիտարկվում են մասնակցության հնարավորությունները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ