Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒ ԳՇ պետի պարզաբանումը՝ թե ինչու սահմանային վիճակի մասին ամեն օր չի հաղորդվելու

Մայիս 29,2017 16:39

ՀՀ ՊՆ նախաձեռնած Ռազմական լրագրության դասընթացի շրջանակում այսօր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը լրագրողների համար պարզաբանեց, թե ինչու է Արցախի պաշտպանության բանակը որոշել սահմանային իրավիճակի վերաբերյալ հաղորդագրությունները տարածել ոչ թե նախկինի պես՝ ամեն օր, այլ ամփոփ՝ շաբաթը մեկ անգամ:

«ՊՆ ունեցած տեղեկատվությունը՝ որքա՞ն կրակեցին, ո՞ր ուղղությունից եւ ինչպե՞ս, պարունակում է որոշակի գաղտնիություն»,-նախ նշեց նա:

Մովսես Հակոբյանի խոսքով՝ ՊԲ նշյալ որոշումը չի ենթադրում, թե զինծառայողների վիրավորվելու կամ առողջական խնդիրների մասին տեղեկատվությունը հասարակությանը հասու չի լինելու:

«Այդ տեղեկությունը հաղորդվելու է, բայց չի նշվելու՝ որ ուղղությամբ եւ որ զորամասում»,-ասաց Հակոբյանը:

Մովսես Հակոբյանն այնուհետեւ հայտնեց, որ նշյալ որոշման հիմքում նաեւ ինքն է կանգնած:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031