Հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկում է երեւանյան ամառ 2017-ը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
Ամենամյա այս միջոցառումներին այս տարի ավելացել է պաղպաղակի փառատոնը, ընտանի կենդանիների ցուցադրական մրցույթը: Այս միջոցառման ժամանակ Թումոյի այգում շների ցուցադրական մրցումներ են լինելու:
Պաղպաղակի փառատոնին պաղպաղակն անվճար չի լինի, բայց ինչպես Հովհաննիսյանը վստահեցրեց, նախատեսված են փոքրիկ միջոցառումներ, որի ընթացքում ոմանք հնարավորություն կունենան անվճար պաղպաղակ ստանալու:
Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այս տարի առաջին անգամ հեծանվային կայանատեղի է բացվելու:
Ամռան առաջին օրից մինչեւ վերջին օրը մայրաքաղաքի տարբեր համայնքներում տարբեր օրերին մշակութային, սպորտային ու այլ տեսակի միջոցառումներ են լինելու:
Որ օրն ինչ միջոցառում կլինի, կարող եք ծանոթանալ այստեղ:
Երեւանյան այս տարվա ամառի բյուջեն, մեր հարցին ի պատասխան, Հովհաննիսյանն ասաց՝ 24 միլիոն դրամ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ