Այսօր Երևանում ինքնակոչ որոշ անձինք, ովքեր իրենց ռամկավար են հռչակել, ասուլիս են կազմակերպել, կատարելով հայտարարություններ, որոնք չեն բխում կուսակցության քաղաքական հիմնադրույթներից և կանոնադրությունից: Նրանք հայտարարել են, ոչ ավել և ոչ պակաս, որ «Հայաստանում ՌԱԿ պետք չէ գոյություն ունենա»:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն որպես այդպիսին, չունեն կենտրոնական գրասենյակ, հետևաբար չեն ներկայացում Ռամկավար Ազատական կուսակցությունը և չունեն լիազորություններ կատարելու հայտարարություններ ու փաստորեն գործում են ընդդեմ ՀՀ կուսակցությունների մասին օրենքների: ՌԱԿ Կենտրոնական վարչությունը դեռևս 1991թ.-ից ի վեր կուսակցության համագումարի որոշմամբ պաշտոնապես գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից և գործում է Երևանում, Հանրապետության 47 հասցեում ու ներկայացնում է Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար Ազատական կուսակցության կառույցները:
Նշված ինքնակոչերի տարածած հայտարարությունը փաստում է միայն վերջիններիս քաղաքական տգիտությունը, Հայաստանի Հանրապետության օրենքների հանդեպ անհարգալից վերաբերմունքը: Փաստորեն, ինքնակոչերի այդ խմբակը դրսևորում է ինքնիրավչություն ՝ իր վրա վերցնելով Մայր Հայրենիքի պետական մարմինների գործառույթներ:
ՌԱԿ Կենտրոնական Վարչություն
Երևան, 29 մայիսի 2017թ.