Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը մտահոգված է, որ մինչեւ նոյեմբեր սահմանին իրավիճակը կշիկանա, քանի որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է հասկացնել, թե Եվրամիության հետ ոչինչ մի արա: Մինչդեռ նախատեսված է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագիրը ստորագրվելու է նոյեմբերին:
«Առավոտի» հետ զրույցում պարոն Սաֆարյանը նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններն էլ են ըստ էության ազդեցությունը կորցնում, դրա վկայությունն է այն, որ երեկ կրկին սահմանին զոհ ենք ունեցել. «Այն, որ շաբաթներ առաջ եւ վերջին արյունոտ դեպքից հետո Ռուսաստանը կրկին մատակարարեց Ադրբեջանին սպառազինություն, որ դեմոնստրատիվ ցուցադրում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացում, սրանք զուտ անուղղակի քայլեր են Հայաստանին հասկացնելու, որ ԵՄ-ի հետ ոչինչ մի արա: Հենց այս պատճառով էլ մինչեւ նոյեմբեր դեռ իրավիճակն էլի կշիկանա»:
«Առավոտ»
27.05.2017