Լրահոս
Օրվա լրահոսը

Հրատարակիչ. «Մեկ էջ հայերենից թուրքերեն թարգմանելը $40 արժի»

Մայիս 29,2017 14:24

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խոսելով հայ գրականության թուրքերեն թարգմանվելու եւ թուրք հրատարակիչների կողմից համապատասխան աջակցության մասին, ասաց, որ նախ արեւմտահայերն ու արեւելահայերը միմյանց հետ խնդիր ունեն: Հրատարակիչը պատմեց, որ վերջերս թուրք հրատարակիչների ու գրողների ներկայությամբ հայերը լեզվի հարցերով վիճել են միմյանց հետ` հարուցելով թուրք հրատարակիչների տարակուսանքը: Վերջիններս, Մարտիրոսյանի հավաստմամբ, ասել են. «Մենք չգիտենք, թե որ լեզվից պետք է թարգմանենք»:

«Անտարեսի» տնօրենն ասում է, որ այս համագործակցության չկայացմամբ շահագրգիռ են մի քանի հոգի` իրենց նեղ անձնական շահերի ու գրպանի համար:

«Նույնիսկ Պապուա-Նոր Գվինեայի ժողովրդի լեզվից իտալերեն թարգմանելն ավելի մատչելի է, քան մեկ էջ հայերենից թուրքերեն թարգմանելը: Մեկ էջ հայերենից թուրքերեն թարգմանելը $40 արժի: Նման բան ոչ մի լեզվի դեպքում չկա»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031