Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Հարամ լինի Լեզվի տեսչությունը» (Տեսանյութ)

Մայիս 29,2017 14:11

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մայիսի 29-ին «Պոստ սկրիպտում» ակումբում խոսելով Լեզվի տեսչության լուծարման մասին, ասաց. «Եթե բանակը կրակում է ժողովրդի վրա, հարամ լինի էդ բանակը, եթե Լեզվի տեսչությունը չի ծառայում լեզվին, հարամ լինի էդ տեսչությունը»:

Նրա կարծիքով, լավ կլիներ, որ Լեզվի տեսչությունում լեզվի մասին մտածող մարդ նշանակվեր, ոչ թե մեկը, ում հարմար է նստել աշխատասենյակում եւ ընդամենը աշխատավայր ունենալ: Արմեն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, օրինակ, Զավեն Բոյաջյանը կամ Արքմենիկ Նիկողոսյանը չէին հանդուրժի լեզվի հանդեպ որեւէ ոտնձգություն, սակայն նրանց նման մարդկանց չեն նշանակի այդ պաշտոնին:

Ինչ վերաբերում է այն շրջանառվող մտքին, թե չեն թողնում Լեզվի տեսչությունը նորմալ աշխատի, «Անտարեսի» տնօրենն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ Լեւոն Խեչոյանին, Բրոդսկուն, Ախմատովային թողնում էին գրել…»:

Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, լեզուն վաղուց մեռել է, հիմա հուղարկավորության մասին ենք խոսում:

Մանրամասները՚ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031