Հայաստանի Հանրապետության ջրացատկի հավաքականի անդամներ Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրներ զույգը 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում դարձել է ջրացատկի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված 23-րդ «Գրան Պրի»-ի խաղարկության արծաթե մեդալակիր:
Մրցաշարն անցկացվել է մայիսի 26-ից 28-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Հիշեցնենք, որ Հարությունյան եղբայրները ապրիլին մասնակցել էին Ուկրաինայի բաց առաջնությանը և նույն ձևում գրավել 3-րդ տեղը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն