Մատաղիսի զորամասի պետն ու երկու տեղակալները ազատվել են պաշտոնից: Այս մասին այսօր ՀՀ ՊՆ նախաձեռնած Ռազմական լրագրության դասընթացի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Մատաղիսում ողբերգական պատահար էր գրանցվել: Երեք զինծառայողներ զորամասից դուրս գալուց հետո ջրահեղձ էին եղել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ