Ինչպես հայտնի է, վեցերորդ գումարման Ազգային ժողովը ունի 9 հանձնաժողով: 9 հանձնաժողովներից 6-ի ղեկավարները Հանրապետական խմբակցության անդամներ են, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքի: «Ելք»-ը եւ ՀՅԴ-ն հանձնաժողովի ղեկավարներ չունեն:
Եվ այսպես՝ ՀՀԿ-ի ղեկավարած հանձնաժողովներն են՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Հակոբ Հակոբյան), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Արմեն Աշոտյան), Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Հրայր Թովմասյան), Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Գագիկ Մինասյան), Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Խոսրով Հարությունյան) եւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Կորյուն Նահապետյան):
«Ծառուկյան» դաշինքի ղեկավարած հանձնաժողովներն են՝ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Վարդան Բոստանջյան), Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Նաիրա Զոհրաբյան) եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը (ղեկավար՝ Վարդեւան Գրիգորյան):
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
27.05.2017