Ինչպես հայտնի է, մայիսի 14-ին Երեւանում ավագանու ընտրություններ էին, որի արդյունքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակելու է պաշտոնավարել:
Ընտրություններից հետո Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվեց, թե Երեւանի քաղաքապետի թեկնածուներից ո՞ւմ գործողություններն էին տհաճ իրենց համար: Հարցմանը մասնակցել է 113 օգտատեր: Հարցման մասնակիցների 15 տոկոսի համար տհաճ էին «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գործողությունները, 26 տոկոսի համար՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի գործողությունները: Իսկ հարցվածների մեծամասնության՝ 59 տոկոսի համար տհաճ էին Տարոն Մարգարյանի գործողությունները:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
27.05.2017