Լրահոս
Օրվա լրահոսը

Կազանյան փաստաթուղթը նույն մադրիդյան սկզբունքներն են. Շավարշ Քոչարյանը՝ բանակցային փաստաթղթի մասին

Մայիս 29,2017 12:54

Նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր ելույթում խոսեց Կազանյան փաստաթղթի մասին եւ մտահոգություն կա, այնպիսի տպավորություն է, որ մենք կողմ ենք Կազանյան փաստաթղթին, Ադրբեջանն է դեմ, որ մենք խնդրում ենք այն ստորագրվի, հակառակորդը չի ուզում: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Գիտեք խնդիրը որն է՝ իրականում կա մի փաստաթուղթ, որն ընդունել են 3 կողմերից 2-ը՝ որպես հիմք բանակցությունների համար: Դա մադրիդյան սկզբունքներն են: Կազանյանը նույն Մադրիդի որոշակի ձեւափոխումներն են, բայց էությունը նույնն է: Կազանյանը ենթադրում է ընդամենը, որ այն, ինչ ընդունվել էր որպես հիմք՝ բանակցությունների համար, հիմա պետք է հաստատվեին այդ սկզբունքները, որը տեղի չունեցավ»:

Մեր հարցին՝ հիմա բանակցությունների սեղանին ի՞նչ է դրված՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հիմա բանակցությունների սեղանին դրված է կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ամրապնդումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչելով, որովհետեւ միջնորդները շատ լավ հասկանում են, որ երբ միմյանց վրա կրակում են, սադրում են, հրթիռներ են արդեն արձակում, բանակցային գործընթացում ինչ արդյունավետության մասին կարող են խոսել»:

Մենք հարցրեցին՝ լավրովյան կոչված փաստաթուղթ կա՞՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Եթե ինքը՝ Լավրովը երեք անգամ ասել է, որ չկա, դուք ինձ ո՞նցեք այդ հարցը տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031