ՌԱԿ ատենապետ, արգենտինահայ Սերխիո Նահապետյանը հույսեր է կապում վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա կառավարության հետ: «Հայք» մամուլի ակումբում, ի պատասխան Aravot.am-ի հարցի, Սերխիո Նահապետյանն ասաց`«կըլլա, որ լավ պիտի լինի»:
Նա կարծում է, որ սփյուռքահայ գործարարները պետք է ներդրումներ անեն Հայաստանում, որպեսզի աշխատատեղերի հարցը լուծվի եւ զարգացման հնարավորություններ ուրվագծվեն:
Մեր դիտարկմանը, որ անկախ Հայաստանի 25-ամյա պատմության ընթացքում սփյուռքահայ տարբեր գործարարներ ներդրումներ արեցին Հայաստանում, ի վերջո, շատերը դժգոհ հեռացան, պարոն Նահապետյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ համենայնդեպս, Հայաստանի բոլոր կառավարություններն էլ այդ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատել են եւ հիմա, կարծես նման խնդիրները հարթվում են:
Սերխիո Նահապետյանը նաեւ երկրորդ կարեւոր խնդիրն է առաջ քաշում`պատերազմը: «Պատերազմը էժան բան չէ»,- ասում է նա`հավելելով, որ պետք է կարողանանք հաղթահարել առկա դժվարությունները`միմյանց օգնելով:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ