«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ եք Երեւանի ավագանու անդամի ձեր մանդատները վերցնել, որովհետեւ Էդմոն Մարուքյանը հիշեցնում էր՝ երբ «Ելք» դաշինքը վերցրեց մանդատները, նրանց ասում էիք՝ գնացին, ծախվեցին, հիմա ո՞նց եք դուք վերցնելու:
Նա պատասխանեց. «Շատ եմ ցավում, որ անընդհատ նման հարց է հնչում, որովհետեւ այստեղ մանդատի խնդիր չկա, սա ուրիշ գործառույթ է: Ավագանին արդեն իսկ ունի այդպիսի լիազորություններ, «Երկիր Ծիրանին» մասնակցել է, ունի բոլոր լիազորությունները, եւ երբ խոսվում է մանդատի մասին, ապա դա այն մանդատը չէ, որը նախատեսվում է ԱԺ պատգամավորի համար, հետեւաբար թյուրիմացության մեջ են գցում քաղաքացիներին: Այն, ինչը մեզ է պատկանում՝ մեզ է պատկանում:
Մենք հատուկ վերցնելու կամ չվերցնելու խնդիր չունենք: Էդմոն Մարուքյանին խորհուրդ կտամ, որ իր գործառույթներով զբաղվի եւ լինելով իրավաբան՝ պարզաբանի, թե ինչ է նշանակում մանդատ հասկացությունը»:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ»
27.05.2017