Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողության լավացման համար Ռշտունիքի «Պարզապուր»

Մայիս 29,2017 10:41
vka

Այս ապուրը կարեւոր է հատկապես հիշողության վերականգնման, ինչպես նաեւ արտերիալ հիվանդությունների դեպքում, նպաստում է վերջույթների հոդացավերի բուժմանը:

Անհրաժեշտ է: Հավի մսով պատրաստված արգանակ` 1.5 լիտր, գլուխ սոխ` 200 գրամ, գետնախնձոր` 150 գրամ, բազուկ` 80 գրամ, գազար` 40 գրամ, լոլիկ` 100 գրամ, մաղադանոսի արմատ` 15 գրամ, թարմ արքայախոտ` 10 գրամ, սամիթ, համեմ, չոր ծոթրին, ձեթ` 150 գրամ, հավկիթ` 1 հատ:

Պատրաստման եղանակը: Եռացող քամած արգանակի մեջ լցնել մանր կտրատած գլուխ սոխի կեսը, մաքրած-լվացած եւ կտրատած գետնախնձորը` կարելի է նաեւ կարտոֆիլ: Այնուհետեւ ավելացնել կտրատած բազուկը, գազարը, իսկ եփելուց հետո պատրաստել սոխառած` վրան լցնելով կեղեւահան արած-մանրացրած լոլիկը, կարմիր պղպեղը: Սոխառածը լցնելուց անմիջապես հետո ավելացնել հարած հավկիթը, չոր ծոթրինը եւ կանաչին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

27.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031