Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր խնդիրն այն է, որ որոշ մարդիկ թքած ունեն մարդկային կյանքի վրա». Թոմ Քաթինա

Մայիս 28,2017 23:41

2017 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր ճանաչվեց Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը`Թոմ Քաթինան: Մրցանակը հաղթողին հանձնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Հիշեցնենք, որ որպես հաղթող` Քաթինային կհանձնվի նաեւ 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ Թոմ Քաթինան շարունակելու է նվիրատվության շղթան եւ կուղղորդի մեկ միլիոն դոլար դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործը: Մրցանակը ստանալուց հետո նա նշեց իրեն ոգեշնչած կազմակերպությունների անուններ:

«Ես շփոթված եմ, չգիտեմ` ինչ անել, շնորհակալ եմ: Ես ինձ այստեղ զգացել եմ ինչպես իմ տանը, շնորհակալ եմ այդ ջերմության համար»,- ասաց Քաթինան:

Նրա պատմելով մի քանի տարի առաջ, երբ  աշխատում էր մի  հիվանդանոցում, այն զինված հարձակման ենթարկվեց, ու ինքը հազիվ հասցրեց փախչել այդտեղից: Այդ ընթացքում միայն մի միտք էր գլխում պտտվում` արդյոք զինյալները չեն հասկանում, որ սա հիվանդանոց է, այստեղ հիվանդներ են. «Հետո հասկացա, որ իրենց համար միեւնույնն է…մեր խնդիրն այն է, որ որոշ մարդիկ թքած ունեն մարդկային կյանքի վրա… Շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ես ու մյուս մասնակիցները հասանք այստեղ ապահով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031