Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կալենց» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Արմինե Կալենցն իր վերջին ցուցահանդեսը նվիրել էր երիտասարդներին»

Մայիս 28,2017 20:37

2020 թ լրանում է ճանաչված հայ նկարչուհի Արմինե Կալենցի ծննդյան 100-ամյակը: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց «Կալենց» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Կատասանովան, այդ առիթով մտադիր են նոր նախագծեր իրականացնել:

«Արմինե Կալենցը հետաքրքիր արվեստագետ էր եւ շատ կարեւոր դերակատարություն է ունեցել որպես կին արվեստագետ` հայ արվեստի  դաշտում: Մինչեւ իր կյանքի վերջին օրը նա մշտապես կապի մեջ էր երիտասարդության հետ: 2004 թ., երբ Գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թովե Բոյաջյան» սրահում բացվեց իր վերջին ցուցահանդեսը,  ինքը համարյա չէր տեսնում: Այդ օրն Արմինե Կալենցն ասաց, որ այդ ցուցահանդեսը նվիրում է երիտասարդությանը, որպեսզի նրանք միշտ համարձակ լինեն, չընկրկեն, չվախենան առաջ գնալուց»,- ասաց տիկին Կատասանովան:

Արմինե  և Հարություն Կալենցների ամուսնության օրը. Բեյրութ.1943թ.

Հիշեցնենք, որ Արմինե Կալենցը մեծանուն նկարիչ Հարություն Կալենցի տիկինն է:

Արմինե Կալենց. «Ինքնադիմանկար». 1938թ․

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները`  galentz.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031