Մայիսի 28-ին Անկախության տոնի առթիիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Հայաստանում» ցուցահանդես-տոնավաճառ:
Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են շուրջ 60 սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ:
Այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին այդ աշխատանքները, ճաշակեցին սիրիահայ վարպետների ձեռքով պատրաստված քաղցրավենիքներն ու ուտեստները:
ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն