Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական երկխոսությունը

Մայիս 28,2017 16:18

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հանրապետության օրվա առթիվ՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև բոլոր մակարդակներով ընթացող բովանդակալից քաղաքական երկխոսությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

Շնորհավորական ուղերձում Պուտինը մատնանշել է Ադրբեջանի հետ ձեռքբերումները տնտեսական սոցիալական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդգծել է այդ երկրի հեղինակությունը միջազգային թատերաբեմում և նրա կարևոր դերակատարությունը միջազգային օրակարգի արդիական խնդիրների լուծման հարցում:
«Ռուսաստանի նախագահը նաև բարձր է գնահատել ռուս-ադրբեջանական հարաբերությունների դինամիկ զարգացումը ռազմավարական գործընկերության ոգով, բոլոր ոլորտներում բովանդակալից քաղաքական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինը համոզմունք է հայտնել հետագայում էլ զարգացնել երկկողմ գործընկերական հարաբերությունների ամբողջ համալիրը՝ հանուն բարեկամական ժողովուրդների շահերի և տարածաշրջանի անվտանգության և կայունության:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031